24-ամյա ուսանողուհին ոստիկանությունում հայտնել է, որ Կապանի ԲԿ-ի վիրաբույժը իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել տեղի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհին և հայտնել, որ 1 օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի բժիշկը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ 24-ամյա աղջկա հայտնած բժիշկը 31-ամյա տղամարդ է, ով հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ ուսանողուհին գույները խտացնում է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան