Հաղորդավարուհին գովազդի նկարահանման հրապարակում պատահաբար մերկացրել է կուրծքը (տեսանյութ)
Ժամանց
Բրիտանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ամանդա Հոլդենը մազերի խնամքի միջոցներ արտադրող Charles Worthington-ի գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ պատահաբար մերկացրել է կուրծքը։ Համապատասխան կադրերը հայտնվել են նրա Instagram-ի էջում։
Ըստ հոլովակի սցենարի՝ 51-ամյա աստղը գնում է խնջույքի։ Առաջին կադրերում նա թաց մազերով կեցվածք է ընդունում սպիտակ խալաթով՝ պատմելով բրենդի արտադրանքի առավելությունների մասին։ Այնուհետև Հոլդենը շպրտում է խալաթը և անմիջապես հայտնվում զգեստով՝ հանդիսատեսին ցուցադրելով իր երեկոյան կերպարը:
Բաժանորդները նկատել են, որ կադրերի փոփոխվելու ընթացքում հեռուստահաղորդավարուհին պատահաբար ցուցադրել է իր մերկ մարմինը։ «Բոլորին խորհուրդ եմ տալիս պահպանել և դանդաղեցնել տեսանյութը», «Տեսանյութի մոնտաժը կարելի էր ավելի բարեխղճորեն անել»,- կատակել են օգտատերերը մեկնաբանություններում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)