Էրդողանն այցելել է Կովսականի ճանապարհին ավտովթարի ենթարկված Թուրքիայի նախկին վարչապետին
Արցախ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը այցելել է օկուպացված Կովսականի ճանապարհին ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներից բուժվող Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Թուրքիայի իշխող ուժի փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը և նրա թիկնապահը, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմը ճանապարհատրանսպորտային վթարի են ենթարկվել հինգշաբթի՝ Կովսականի ճանապարհին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած այդ տարածքում թուրք ազդեցիկ գործիչը Էրդողանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում էր։ Վթարի մանրամասները և պատճառը չեն հաղորդվում։ Cumhuriet թերթի տեղեկություններով՝ Յըլդըրըմին տեղափոխող մեքենան «Ջաբրայիլից վերադարձի ճանապարհին չի կարողացել շրջվել և վթարի է ենթարկվել»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)