Կոնգրեսականը զգուշացրել է հնարավոր միջուկային պատերազմի մասին
ԱշխարհՈւկրաինայում պատերազմ հրահրելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխարհը հնարավորինս մոտեցրեց միջուկային հակամարտությանը։ Այս մասին իր Twitter-ում նշել է Արիզոնայից հանրապետական կոնգրեսական Փոլ Գոսարը։
«Ուկրաինայում Բայդենի պրոքսի պատերազմը միջուկային տերություններին իրար դեմ է հանել: Այժմ մենք մաքսիմալ մոտ ենք միջուկային հակամարտությանը սառը պատերազմից ի վեր»,- ասել է նա:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններ անցկացնելու Բայդենի որոշումը միայն խաթարում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, հավելել է քաղաքական գործիչը։
Հոկտեմբերի 17-ից 30-ը Եվրոպայում տեղի կունենան ՆԱՏՕ-ի պլանավորված Steadfast Noon զորավարժությունները: ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը զորավարժություններ կանցկացնեն, որին կմասնակցեն տասնյակ ինքնաթիռներ Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ պլանավորված զորավարժություններին ռազմական սպառազինություն չի ներգրավվելու։