Ամերիկացին գնդակահարել է ընկերուհուն այն բանից հետո, երբ վերջինս հաղթել է նրան բասկետբոլում
ԱյլԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Դալլասի 31-ամյա մի բնակչի, ով մեղադրվում է իր 21-ամյա ընկերուհու սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Fox5 պորտալը։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ աղջիկը բասկետբոլում հաղթել է մեղադրյալին։ Ոստիկանության տվյալներով՝ խաղից հետո ամերիկացիների միջև կոնֆլիկտ է սկսվել, և մի քանի ժամ անց զայրացած տղամարդը հայտնաբերել է աղջկան և ատրճանակից չորս անգամ կրակել նրա վրա։ Ստացած վերքերից տուժածը տեղում մահացել է։
Սպանվածի մայրը չի հասկանում, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ։
«Նա մեքենայով գալիս էր իմ տուն, տանում նրան։ Միասին նստում էին, միասին ուտում, հեռախոսով խոսում, փող էինք տալիս, երբ նա բանտում էր»,- պատմել է կինը։
Նշվում է, որ մեղադրյալը նախկինում պատասխանատվության է ենթարկվել ավազակային հարձակման եւ գողությունների համար։