Կիևի մարզում պայթյուն է որոտացել
ԱշխարհԿիևի մարզում հոկտեմբերի 22-ի առավոտյան պայթյուն է որոտացել ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Strana.ua լրատվամիջոցը։
Մինչ այս, Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան հայտնել էր, որ տարածաշրջանում աշխատում են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) անձնակազմեր։
Ըստ ուկրաինական հրատարակության՝ պայթյուններ տեղի են ունեցել նաև Ուկրաինայի Օդեսայի և Չեռնիգովի մարզերում։
Կիևի մարզում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Ռուսական զինված ուժերը հոկտեմբերի 10-ին սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա պատասխան էր Կիևի ռեժիմի «ահաբեկչական գործողություններին»։