Թուրքիան այս ձմռանը Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չի ունենա. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա ձմեռային ժամանակահատվածում հանրապետությունը խնդիրներ չի ունենա Ռուսաստանից բնական գազի մատակարարման հետ կապված, հաղորդում է TRT հեռուստաալիքը։
Նրա խոսքով, խնդիրների բացակայությունը հետեւանք է Անկարայի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության։
«Թուրքիայի հավասարակշռված քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի նկատմամբ ողջունելի է ողջ աշխարհում։ Եթե մենք հետևեինք քննադատներին, ապա այսօր եվրոպացիների նման պետք է մտածեինք, թե ինչպես գոյատևել գալիք ձմեռը։ Սակայն Անկարան այլ ճանապարհ է ընտրել, և մենք գազի հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան վերածվում է գազային խոշոր հանգույցի, «որի հետ աշխարհը հույսեր է կապում»։