Թուրքիայում թուրք տղամարդը դանակահարել է 13-ամյա ռուսաստանցուն
ԱյլԹուրքիայի Ալանիա հանգստավայրում թուրք տղամարդը դանակահարել է 13-ամյա ռուսաստանցուն. դեռահասը ծանր վիճակում հոսպիտալացվել է, հաղորդում է Readovka-ն:
Նշվում է, որ 13-ամյա ռուսաստանցի Բաշիրի և 19-ամյա թուրքի միջև կոնֆլիկտ է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Հակառակորդը դանակով վիրավորել է դեռահասին մեջքի հատվածից: Թե որն է եղել կոնֆլիկտի պատճառը, հայտնի չէ։
Ռուսաստանցուն օգնություն է ցուցաբերվել տեղում, այնուհետև ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է Ալանիայի ուսումնահետազոտական հիվանդանոց։ Տուժածի կյանքը «շատ ծանր, վտանգավոր վիճակում է», հաղորդում է «Yeni Alanya»-ն։
Թուրքը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն շուտով բերման է ենթարկվել։