Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Մինչև 20 տարեկանների մրցաշարում 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 367կգ արդյունք։
Հարկ է նշել, որ հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնության համար Գարիկ Կարապետյանի հետ մրցում էր միայն թուրք Էմրե Օզթուրքը, սակայն մեր ծանրորդը հաղթանակ տարավ։ Ի դեպ, թուրք մարզիկը սկալնդալ է հրահրել՝ հրաժարվելով սեղմել չեմպիոն հայ ծանրորդ Գարիկ Կարապետյանի (96 կգ) ձեռքը Հայաստանի օրհներգի հնչեցումից հետո, ինչը սոցիալական ցանցերում քննարկման առարկա է դարձվել:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը