Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նախկին հարաբերություններն էլ չեն լինի. Զելենսկի
ԱշխարհՌուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտից հետո երկրների միջև նախկին հարաբերությունները էլ չեն լինի։ Ուկրաինացիները չեն ների ռուսներին, ովքեր փորձում են իրենց որպես ազգ ոչնչացնել, հայտնում է RBC-Ukraine-ը՝ վկայակոչելով նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ կանադական CTV և CBC հեռուստաալիքներին տված հարցազրույցը։
Նախագահի խոսքով՝ վաղ թե ուշ Ռուսաստանը կգլխավորեն մարդիկ, որոնց հետ Ուկրաինան այս կամ այն ձևով շփվելու է։ «Բայց պայմանով, որ պատերազմ չի լինի, դա վերջնագիր չի լինի՝ մեր ինքնիշխանությունը և մեր ազգը, մեր մարդկանց, մեր իրավունքը հարգելու դեպքում։ Նման պայմաններում, իհարկե, կլինի շփում: Կլինի՞ վերադարձ այն հարաբերություններին, որոնք եղել են մինչ պատերազմը։ Ես վստահ եմ, որ ոչ: Հասարակությունը նրանց չի ների»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ հարաբերությունների մակարդակը կախված կլինի նրանից, թե Ռուսաստանն ինքը կվերադարձնի օկուպացված տարածքները, թե Ուկրաինան ստիպված կլինի հետ վերցնել դրանք։