Լատվիայի իշխանությունները կստուգեն երկրում բնակվող ռուսաստանցիների հուսալիությունը
ԱշխարհԼատվիան մշտական կամ ժամանակավոր հիմունքներով կստուգի երկրում բնակվող բոլոր ռուսաստանցիների հուսալիությունը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը, գրում է Delfi-ն։
Նրա խոսքով՝ ստուգումների հետեւանքով որոշ ռուսաստանցիների կացության թույլտվությունը կարող է չերկարաձգվել։
Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացիներին կառաջարկվի պատասխանել «Ու՞մ է պատկանում Ղրիմը» «Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում» հարցերին՝ պարզաբանելու նրանց քաղաքական հայացքներն ու վերաբերմունքը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Պատասխանները, ըստ Delfi-ի, կազդեն կացության թույլտվության երկարաձգման հնարավորության վրա։