Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ից ընթացքում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Ռոման Պ-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ընթանալիս Պռոշյան գյուղի վարչական տարածքում նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդն ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։ Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը, սակայն այն այնքան արագ է բռնկվել, որ հնարավոր չի եղել։ Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)