Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել 10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր Կարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները «Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի 

Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ամենևին էլ «միջանցքը» չէ. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։

Ի՞նչ է աղետը

Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար աղետ է.

  • Արցախը հոշոտման հանձնելը
  • Նոր պատերազմը
  • Հայաստանի տարածքների օկուպացիան

Գուցե այլոք այլ տարբերակներ կնշեն՝ ավելի հայրենասիրական  ձևակերպումներով, բայց կա իրականություն, որից չես փախչի։

Այս կետերից ցանկացածը աղետ է, հետևաբար՝ աղետ կանխելը այս պահին, այսօրվա աշխարհում նշանակում է՝ թույլ չտալ կետերից որևէ մեկի՝ իրականություն դառնալը։ Դա հնարավոր է։ Եվ եթե մեր պետական մտածողությունն այս ալգորիթմի մեջ լինի, մենք կխուսափենք դրանից։

Չքաղաքականացնե՞լ Օվերչուկին

Մի հրեշավոր անտեսանելի ձեռք հայ ժողովրդի թիվ 1 խնդիրը սարքեց կոմունիկացիաների ապաշրջափակման կամ «միջանցքի» գաղափարը։ Կարծես՝ վերը նշված երեք սպառնալիքները վերացել էին, ու հիմա ազգային պայքարը միայն սրա շուրջ է։ Իրականում սա չափազանց վտանգավոր ծուղակ է, որ կարող է տանել դեպի վերը նշված աղետ-սցենարները։

Պետական մտածողությունից զուրկ հայ հասարակությունը, նրա՝ անգամ կրթված շերտերը հեշտությամբ տրվում են սրան։

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարում է. «Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձակալություն ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ: Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժն Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի և հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի շուկաներ»։

Մեզ պարզ առաջարկվում է, առանց ճանապարհների ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու, գնալ լուծումների, որոնք կբերեն տնտեսական շահ և գրեթե երաշխավորված դեէսկալացիա տարածաշրջանում։

 Իշխանությունը սրան արձագանքեց ՀԺ-ում հերթական կեղծանունով հոդվածով։ Ասել է թե՝ իշխանությունը, հայրենասերի վեղարը հագնելով, վերահայտարարում է ՄԵԿ հոգու նոր կոնցեպտը՝ «ոչ մի միջանցք, բայց դե Արցախի կորուստը, նոր պատերազմը, և ՀՀ տարածքների օկուպացիան ավելի քան ռեալ են. դա կանխելու լուծումներ չունենք»։

Չքաղաքականացնե՞լ ընդդիմությունը

ՄԵԿ հոգու իշխանության անոմալիան դեպի աղետ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հենց այս մեխանի´զմը պետք է խափանի ընդդիմությունը։ Օվերչուկի հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է.

Օգտագործելով իր զգալի մեդիա ռեսուրսը՝ խոսել ժողովրդի հետ, բացատրել ռիսկերը, բացատրել աղետի՝ իրական լինելը, քննարկել Օվերչուկի ասածը։

ԱԺ-ում իշխանությանը պատին դեմ տալով՝ պահանջել բացատրություններ՝ ՄԵԿ հոգուց, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից և արտգործանախարարից, պահանջել և ստանալ լրացուցիչ պարզաբանումներ։ Եթե Օվերչուկը ասում է ողջ ճշմարտությունը, ապա բացվում է բանակցելու և դեէսկալացիայի լավ տարբերակ, եթե Օվերչուկը չի ասում ողջ ճշմարտությունը, ապա պետք է հասկանալ, թե հատկապես ի´նչը չի ասում, և բանակցել այդ ուղղությամբ։ Եթե Օվերչուկը ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ մենք չենք գնում այդ ուղղությամբ և ի՞նչ ենք էլ անում Պրահայում, իսկ եթե ճիշտ չի ասում, ապա հրապարակային ինչո՞ւ չի պատասխանում պաշտոնական Երևանը։

Դրանից հետո խոսել ժողովրդի հետ և ձևակերպել ընդդիմության հստակ տեսակետը՝ տարածաշրջանային դեէսկալացիայի, աղետից խուսափելու հնարավոր ճանապարհների շուրջ։

Ինչո՞ւ սա չի արվում, ինչու՞ է ընդդիմությունն ինքն իր համար որոշել «չքաղաքականացվել»։ Մեր վիճակի  դիպուկ գնահատական էր տվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը. «Միջազգային ավանտյուրիզմ. Հայաստանը Մոսկվայի և Վաշինգտոնի արանքում մատաղացու գառ սարքելը հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև՝ միջազգային ավանտյուրիզմ»։

Ինստիտուցիոնալ ընդդիմության նպատակը պետք է լինի սա խափանելը, ՄԵԿ հոգու՝ անարգել ճակատագրական որոշումներ կայացնելու մեխանիզմը խափանելը, ժողովրդին այլընտրանքային հստակ տարբերակ ներկայացնելը՝ այնպիսին, որ ընկալելի կլինի միջազգային հանրության համար։

Ժողովուրդը չի հասկանում, որ մենք ոչ միայն վերը նշված՝ աղետի երեք կետերից մեկի իրականացմանն ենք մոտ, այլև՝ բոլոր երեքի միաժամանակ։ Հայ ժողովուրդը մոլորվել է Տոյվո Կլաարի, սկանդինավյան խաղաղապահների, Մակրոնի հայտարարությունների և մյուս կողմից՝ Ալիևի ու Էրդողանի հայտարարությունների միջև։ ՄԵԿ հոգու կամքով մարդիկ սկսել են «ռուսերեն չհասկանալ», պարսկերենը՝ հատվածաբար։ Նիկոլը ժամանակին մի ամբողջական տեսություն էր զարգացրել «Եվրոյոնջաների և եվրովնգստացողների»  մասին։ Հիմա անում է դրա լրիվ հակառակը։

Հայաստանը պետք է դուրս հանել գերտերությունների բախման էպիկենտրոնից. սա մեր օրվա հրամայականն է, մեր ազգային անվտանգության լրջագույն խնդիրը։ Հայաստանը դարձել է գերտերությունների հատուկ ծառայությունների վերնիսաժ։  Աննորմալություն է՝ սահմաններին միաժամանակ ունենալ եվրոպական դիտորդներ ու ռուսական բազա, կյանքի ճանապարհդ ապահովեն ռուսական խաղաղապահները, իսկ երկրի ներսում գեներացվի հակառուսական արշավ։ Այսպես որ գնա, վաղը կարող է իսրայելական դիտորդներ  բերենք հայ-իրանական սահման, իսկ Գյումրիում տեղակայենք ամերիկյան մոնիտորինգային խումբ։ Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել
Ամենադիտված