Բեյոնսեի համերգի տոմսն աճուրդում վաճառվել է 50 հազար դոլարով
Լուսանկարներ
Renaissance շրջագայության շրջանակներում Բեյոնսեի համերգի տոմսը աճուրդի է հանվել 50 հազար դոլարով, հայտնում է Hypebeast-ը:
Wearable Art Gala-ն աճուրդի է հանել Բեյոնսեի համերգի տոմսի փաթեթ, որը ներառում էր United Airlines-ի չվերթի երկու առաջին կարգի տոմս, երեք գիշեր Մարիոթ հյուրանոցում, երգչուհու համերգի երկու տոմս գնորդի ընտրած քաղաքում և շոուի ետնաբեմ այցելելու հնարավորություն: Այնտեղ շրջագայության սեփականատերը հնարավորություն կունենա հանդիպել Բեյոնսեի մորը՝ Թինա Նոուլզ-Լոուսոնի հետ։
Բացառիկ տոմսերի սեփականության իրավունքի սակարկությունը հասել է 50 000 դոլարի, թեև միջոցառման հյուրերից մեկը պնդում է, որ փաթեթը վաճառվել է 150 000 դոլարով, միևնույն ժամանակ, բուն շրջագայության տոմսի արժեքը կազմում է 20 000 դոլար։
Շրջագայության ստույգ ժամկետներն ու ցանկացողների համար համերգի տոմսերի արժեքը դեռ հայտնի չեն։ Շրջագայության մասին ինքը՝ երգչուհին, չի հայտարարել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)