Ռուսաստանը տեղեկություններ ունի Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» միջոցով սադրանք նախապատրաստելու մասին. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ուկրաինան սկսել է սադրիչ պլան իրականացնել՝ օգտագործելով «կեղտոտ ռումբ»։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանություններում։
«Մեր տեղեկություններով՝ ուկրաինական կողմն արդեն սկսել է իրագործել պլանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Ուկրաինայում երկու հաստատությունների արդեն հանձնարարվել է նման ռումբ արտադրել։
Բացի այդ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Ուկրաինայի որոշ արևմտյան գործընկերներ բանակցություններ են վարում նրա հետ ռումբի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման շուրջ։
Գերատեսչությունը Կիևին կոչ է արել դադարեցնել աշխարհում միջուկային աղետ հրահրելուն ուղղված գործողությունները։
«Անխոհեմություն է անտեսել Ռուսաստանի նախազգուշացումներն այս կապակցությամբ։ Գործը սրման հասցնելը վտանգավոր է»,- եզրափակել է ԱԳՆ-ն։