Զուրաբիշվիլիին տեղյակ չեն պահել Ալիևի՝ Թբիլիսի կատարած աշխատանքային այցի մասին
Աշխարհ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին տեղյակ չեն պահել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած աշխատանքային այցի մասին։
Այս մասին հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմից։
«Չնայած նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չի կայացել»,- ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ ընդգծվում է, որ Զուրաբիշվիլին ողջունում է Ալիեւի այցը եւ պատրաստակամություն է հայտնել մոտ ժամանակներս նրան ընդունել պաշտոնական այցով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)