ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում օգտագործել «կեղտոտ ռումբ»
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «կեղտոտ ռումբ» կիրառել։ Այդ մասին նա ասել է Politico-ին։
«Աբսուրդ են այն պնդումները, թե Կիևը կարող է օգտագործել «կեղտոտ ռումբեր»: Նա դա չի անի իր սեփական տարածքում, որի ազատագրման համար ինտենսիվ պայքարում է»,- ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել էր, որ Ռուսաստանը երկուշաբթի օրը նամակ կուղարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կապված Ուկրաինայի կողմից ծրագրված «կեղտոտ ռումբի» սադրանքի հետ։