Ինչու է Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ քիչ շփվում, իսկ Էրդողանի հետ՝ ավելի շատ
Աշխարհ«Նախագահ Մակրոնն ու պարոն Շոլցը վերջին ժամանակներս չեն ցանկանում ականջալուր լինել ռուսական կողմի դիրքորոշմանը և իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայում հակամարտության կարգավորմա միջնորդական ջանքերում։ Այդ պատճառով էլ շփումները քչացել են»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանեով հարցին, թե ինչու են նվազել ՌԴ նախագահի շփումները Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ։
Պեսկովը նշել է, որ Անկարայի դիրքորոշումը տարբերվում է Փարիզի և Բեռլինի դիրքորոշումներից։
«Անկարան պատրաստակամություն է ցուցաբերում շարունակել միջնորդական ջանքերը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
«Բացի այդ, Թուրքիայի հետ մենք առևտրատնտեսական բավականին լայն հարաբերություններ ունենք, տարբեր խոշոր նախագծեր են իրականացվում»,- հավելել է Պեսկովը։