Երևանին և Մոսկվային գժտեցնելու փորձերը չեն պսակվի հաջողությամբ. ՌԴ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Արտաքին ուժերի փորձերը՝ գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին, չեն պսակվի հաջողությամբ, Մոսկվան մտադիր է ապագայում ևս շարունակել զարգացնել ռազմավարական փոխգործակցությունը Երևանի հետ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Համոզված ենք, որ արտաքին ուժերի ջանքերը՝ գժտեցնել Մոսկվային և Երևանին, չեն պսակվի հաջողությամբ: Մենք տրամադրված ենք ամրապնդել ռազմավարական դաշնակցային փոխհարաբերությունները Հայաստանի հետ, ինչը թույլ կտա համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները», - ասել է Զախարովան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)