Հրաձգություն՝ ամերիկյան դպրոցում․ կա 3 զոհ
ԱշխարհԶինված տղամարդը ներխուժել է Սենթ Լուիսի միջնակարգ դպրոց, կրակել մի կնոջ եւ դեռահաս աղջկա վրա ու վիրավորել եւս վեց հոգու, մինչ ոստիկանները սպանել են նրան փոխհրաձգության ժամանակ, հայտնում է AP-ն։
Ոստիկանության կոմիսար Մայքլ Սակը ասել է, որ հրաձիգը մոտ 20 տարեկան է, սակայն չի նշել նրա կամ զոհերի անունները: Նա հրաժարվել է ասել, թե արդյոք սպանված կինը ուսուցչուհի էր։
Դպրոցի տեսուչ Քելվին Ադամսը հայտնել է, որ կրակոցների պահին դպրոցում եղել են անվտանգության յոթ աշխատակիցներ, որոնցից յուրաքանչյուրը փակ շենքի մուտքի մոտ է եղել: Պահակներից մեկը նկատել է, որ տղամարդը փորձում է ներս մտնել փակ դռնից, սակայն չի կարողանում։ Ըստ Սակի՝ անվտանգության աշխատակիցը տեղեկացրել է ղեկավարությանը եւ դիմել ոստիկանություն։ Նա հրաժարվել է ասել, թե ինչպես է տղամարդն ի վերջո ներս մտել: