Թեհրանը պատրաստ է Կիևի հետ ուսումնասիրել Ուկրաինայի հակամարտությունում իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին տեղեկությունները
ԱշխարհԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Կիևի հետ միասին ուսումնասիրել Ուկրաինայի հակամարտությունում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկությունները։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես պարոն Բորելին տեղեկացրել եմ, որ պատրաստ եմ ուղարկել իրանցի ռազմական փորձագետների խումբ՝ ուկրաինական կողմի հետ միասին հետաքննելու Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մեղադրանքների առնչությամբ», - ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը հերքել է Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր տեղափոխելու մեղադրանքները՝ Ուկրաինայում օգտագործելու համար։
Մինչ այս Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել էր Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ։