Հայտարարվել է Հյուսիս-հարավի Ագարակից Վարդանիձոր և Վարդանիձորից թունելի ելք շինաշխատանքների մրցույթ
ՏնտեսությունՀյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք Պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մասն են:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ` երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և, ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը՝ ժամը 16.00 (Երևանի ժամանակով)։
Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։