60-ամյա տղամարդու մոտ 30 գրամից ավելի մարիխուանա կար
ԻրավունքՀոկտեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողները Հնաբերդ գյուղում ձերբակալել են 60-ամյա մի տղամարդու։ Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելն ու օգտագործելն էր։ Հնաբերդցի տղամարդը տեղափոխվեց բաժին, որտեղ խուզարկվեց։ Նրա մոտ տոպրակ կար՝ լցված 30 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նա և հայտնաբերվածը, դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերով, ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)