54-ամյա Կարլա Բրունին երկրպագուներին ուրախացրել է ծովափնյա լուսանկարով
Լուսանկարներ
Թոփ մոդել, երգչուհի և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, երկրպագուներին ուրախացրել է ծովափնյա լուսանկարով։ Նա համապատասխան լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։
54-ամյա Կարլա Բրունին իր անձնական բլոգում հրապարակել է ծովափին արված լուսանկար։ Հրապարակված նկարում Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը հայտնվել է մարզաշապիկով և լողազգեստով։ «Ձմեռը գալիս է, իմ ընկերներ։ Վերջին լողալը ծովում»,- ասվում է հրապարակման վերնագրում։
««Գեղեցիկ», «Կարծես բարբի տիկնիկ լինի», «Ֆանտաստիկ»»,-մեկնաբանություններում հիացել են Կարլ Բրունիի կերպարով նրա երկրպագուները։
Չնայած տարիքին՝ Կարլա Բրունին շարունակում է զբաղվել մոդելային գործունեությամբ։ Այս տարվա հուլիսին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը լողազգեստով նկարահանվել է Madame Figaro ամսագրի շապիկի համար, իսկ սեպտեմբերին մասնակցել է Tod's ցուցադրությանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)