Ուսուցիչը 2 տարի իր տանը թաքցրել է տնից փախած դեռահասին
Աշխարհ
ԱՄՆ-ում դատապարտելու են ուսուցչուհուն, ով երկու տարի շարունակ իր տանը թաքցրել է տնից փախած դպրոցականին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում։ 15-ամյա տղան 2020 թվականի մայիսի 18-ին ծնողների հետ վիճաբանությունից հետո փախել է տնից։ Երկու տարի նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չի եղել, և իրավապահները որոնել են նրան։
2022 թվականի մարտին տղան վերադարձել է տուն, սակայն ծնողներին չի բացատրել, թե որտեղ էր։ Որոշ ժամանակ անց նրա ուսուցիչը պատմել է, որ այս ամբողջ ընթացքում դեռահասն ապրել է նրա հետ։
Խոստովանելուց հետո կինը ձերբակալվել է։ Նա մեղադրվում է ծնողներից թաքնվելու նպատակով անչափահասին ապօրինաբար պահելու և անչափահասին իրավախախտում կատարելուն աջակցելու մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն