«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել է Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են 766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Ինձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) 

Հայաստանում ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը. Զեկույց

Հասարակություն

2022թ․ երրորդ եռամսյակը լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր, ինչը պայմանավորված էր մի շարք արտակարգ իրավիճակներով՝ օգոստոսին Երևանի «Սուրմալու» առևտրի կետրոնում մեկուկես տասնյակից ավելի մարդկանց կյանք խլած ուժգին պայթյունով և դրա հետ կապված հետագա իրադարձություններով, սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած  նոր ագրեսիայով ու ՀՀ տարածքում շարունակվող բախումներով, ինչպես նաև երկրում ներքաղաքական պայքարի սրացումներով: Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝  Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022թ. երրորդ եռամսյակային զեկույցում։

Նշվում է, որ ադրբեջանական ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են դարձել նաև դրանք լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ Հայաստանի սահմանամերձ Սոթք բնակավայրում հակառակորդը թիրախավորել է լրագրողական խմբին և կրակ արձակել այդ ուղղությամբ։

Զեկույցի համաձայն. «Հայկական լրատվամիջոցների աշխատակիցների համար անհարկի խոչընդոտներ են ստեղծել նաև ռուս խաղաղապահները, որոնք արգելել են որոշ լրագրողների մուտքն Արցախ, ինչի համար պատշաճ հիմնավորում չի տրվել»։

Դիտարկվող ժամանակահատվածում կոնֆլիկտային միջադեպեր են գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև՝ վերջիններիս կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս։

«Ընդհանուր առմամբ՝ եռամսյակի ընթացքում 7-ով ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություններին և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանց թիվը նվազել է համապատասխանաբար 9-ով և 4-ով։ Այդուհանդերձ, իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ ճգնաժամային պայմաններում շարունակում են կրկնվել  իրավապահների կողմից ուժի անհիմն կիրառման դեպքերը, պետական գերատեսչությունները հաճախ պատշաճ պատասխան չեն տալիս ԶԼՄ-ների՝ տեղեկություններ տրամադրելու հարցումներին, խնդրահարույց են մնում  պաշտոնյա-լրագրող հարաբերությունները։

Այսպիսով, անցած երեք ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 18 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 20 խախտում և 2 ֆիզիկական բռնության փաստ, որի արդյունքում տուժել է 3 ԶԼՄ ներկայացուցիչ։  Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացրած  նոր դատական հայցերի թիվը 9 է։

Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առավել արտառոց դեպքերի առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձությունները եղել են նաև միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը՝ այդ համատեքստում կարևորելով կառավարության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև երկխոսությունը։

Այսուհանդերձ, մտահոգիչ են իշխանությունների՝ առանց լրագրողական կազմակերպությունների հետ խորհրդակցելու ու քննարկումներ անցկացնելու օրենսդրական նախաձեռնություններ առաջ մղելու փորձերը։ Օրինակ՝ դիտարկվող ժամանակահատվածում այդպես են շրջանառության մեջ դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների երկու օրինագծերը»,- նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում։

Ըստ կոմիտեի, ուշագրավ իրադարձություն էր սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, որոնցով խստացվեց պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտումների համար։ Ըստ այդմ՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ապատիկից մինչև 150-ապատիկ:

Եռամսյակի ընթացքում շարունակվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական վեճը՝ կապված ՀՌՀ անցկացված լիցենզավորման մրցույթների արդյունքում կայացված որոշումների հետ։ Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ դատական ատյաններում պարտվելուց հետո ՀՌՀ-ն ստիպված նոր մրցույթներ է հայտարարել հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային և հանրապետական սփռման սլոթերի գործածման լիցենզիաներ տրամադրելու համար։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը, ըստ «Article 19» միջազգային կազմակերպության հուլիսի 12-ին հրապարակված զեկույցի, խոսքի ազատության առումով դասվել է թույլ սահմանափակումներով երկրների շարքին՝ 161 երկրների մեջ զբաղեցնելով 46-րդ տեղը։ Ի դեպ, Ադրբեջանը 136-րդ տեղում է, Թուրքիան՝ 141-րդ, Իրանը՝ 143-րդ․ վերջիններս դասվում են ճգնաժամային երկրների շարքին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
Ամենադիտված