Զասը և Լավրովը քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպում է անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը, հանդիպմանը քննարկվել է կազմակերպության պատասխանատվության գոտում առկա իրավիճակ։
«Մանրամասն քննարկվել է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և զարգացումը։ Կարծիքների փոխանակում է իրականացվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Զասը տեղեկացրել է Լավրովին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին նախապատրաստվելու և հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունների կատարման մասին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)