Արտակարգ իրավիճակ՝ Վրաստանում. Հայաստանի հազարավոր քաղաքացիներ 10 օր է՝ մնացել են ճանապարհին
ՀասարակությունՀոկտեմբերի 25-ին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել ՀՀ այն քաղաքացիներից, որոնք 10 օրից ավելի է՝ Վրաստանում անօգնական վիճակում են, գրում է shamshyan.com-ը:
«Տոննաներով գյուղատնտեսական և այլ տիպի մթերքներ ենք տեղափոխում ու Լարսի աշխատակիցների դանդաղկոտության, ինչո՞ւ չէ, նաև քար անտարբերության աշխատանքի արդյունքում ոչ միայն փչանում են բեռները, այլև շատ վարորդներ արդեն մնացել են առանց սնունդի։
Ահազագնել ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք։ Հայաստանի կառավարությունը ժամանակին ասում էր, թե աշխարհի ցանկացած երկրում հայը պաշտպանված է լինելու։ Եթե ձեր քթի տակ՝ Վրաստանում, ձեր նշանակած դեսպանը՝ ուղտի ականջում քնած, չի բարեհաճում գոնե 1 ժամով գալ ու տեղում իրավիճակին ծանոթանալ, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: