Որսորդն արջից պաշտպանվելիս պատահաբար կրակել է ինքն իրեն
ԱյլԱմերիկացի որսորդը պատահաբար կրակել է ինքն իրեն՝ փորձելով արջի հարձակումը ետ մղել, գրում է New York Post-ը։
65-ամյա Լի Ֆրենսիսը որդու հետ որսի է եղել, երբ նրա վրա արջ է հարձակվել։ Փորձելով վախեցնել մեծ կենդանուն՝ տղամարդը մի քանի կրակոց է արձակել ատրճանակից, սակայն փամփուշտներից մեկը դիպել է ամերիկացու ոտքին։ Վիրավորն արբանյակային հեռախոսով օգնություն է կանչել, իսկ հետո հայր ու որդի գնացել են մոտակա լիճ՝ փրկարարներին սպասելու։
Ֆրենսիսն ասել է, որ ինքը մեծ փորձ ունեցող որսորդ է, սակայն նման դեպք իր հետ առաջին անգամ է պատահել։ Այժմ Լին հիվանդանոցում է բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Արջի հետ կատարվածի մասին խոսք չկա։ Վայրի բնության աշխատակիցները խուզարկել են այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, սակայն այդպես էլ չեն գտել կենդանուն: