Հիլարի Քլինթոնը հանրապետականներին մեղադրել է հաջորդ նախագահական ընտրությունները «գողանալու» մտադրության մեջ
ԱշխարհԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հանրապետական կուսակցության անդամներին մեղադրել է 2024 թվականին կայանալիք հաջորդ նախագահական ընտրությունների արդյունքները «գողանալու» մտադրության մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը։
«Աջ ծայրահեղականներն արդեն հաջորդ նախագահական ընտրությունները բառացիորեն գողանալու ծրագիր ունեն։ Եվ նրանք դա չեն թաքցնում։ Աջակողմյան վերահսկողության տակ գտնվող Գերագույն դատարանը կարող է պատրաստ լինել որոշում կայացնել նահանգային օրենսդիր մարմիններին նախագահական ընտրությունները տապալելու լիազորություն տալու մասին», - ասել է Քլինթոնը:
Քլինթոնի խոսքերը կապված են այն փաստի հետ, որ ԱՄՆ Գերագույն դատարանը ներկայումս քննում է մի գործ, որը կարող է նահանգի օրենսդիր մարմիններին ավելի շատ լիազորություններ տալ դաշնային ընտրությունները կարգավորելու համար։ Խոսքը «Մուրն ընդդեմ Հարփերի» գործի մասին է, որը ծագել է այն բանից հետո, երբ Հանրապետականների կողմից վերահսկվող Հյուսիսային Կարոլինայի Գլխավոր ասամբլեան հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոնգրեսի վերաբաշխման որոշումները։