«Իրավունք». ՔՊ-ականների «ծանր հրետանին» 15 տոկոսով էլ չաշխատեց
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամին երեկ խորհրդարանում հայտնվեցին ընդդիմադիր երկու խմբակցությունների` «Պատիվ ունեմ»-ի եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Սակայն հայտարարություն հնչեցնելու համար գրանցվեցին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնց արձագանքելու գործն իրենց վրա վերցրին ՔՊ-ական երկու պատգամավոր` Բաբկեն Թունյանն ու Վաղարշակ Հակոբյանը:
Թերեւս նրանք էին օրվա «ծանր հրետանին», որոնք պետք է կիրառվեին ընդդիմության դեմ, բայց արի ու տես, որ ընդդիմադիրների ելույթների կեսից արդեն ՔՊ-ականների արձագանքելու ցանկությունն էլ մարեց: Երկուսն էլ հրաժարվեցին իրենց ելույթներից»: