Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել է Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են 766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայում Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից 

Կտրուկ շրջադարձ Ուրիխանյանի կյանքում. ի՞նչ քրգործ է, որը ստիպեց նրան լքել երկիրը. «Հրապարակ»

Քաղաքական

«Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը վերաբերում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն։ Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դատախազությունից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է սկսվել, սակայն Ուրիխանյանն այս պահի դրությամբ քրեադատավարական որեւէ կարգավիճակ չունի, գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ, նրան մեղադրանք առաջադրված չէ, եւ, հետեւաբար, հետախուզում հայտարարված չէ։

Թեեւ հայտնի է, որ նա Մոսկվայում է եւ այնտեղից լայվերով է հանդես գալիս։ Նոր քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն», որի համար օրենսգիրքը 3-6 տարի ազատազրկում է նախատեսում։ Ենթադրվում է, որ հենց այս հոդվածով է քրգործը հարուցվել։

Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած հայտարարագրերը վերաբերում են նրա պատգամավորական գործունեությանը։ Նա Ազգային ժողովի պատգամավոր է եղել 2012-2021 թվականներին։ 2012 թվականի վերջին նա հայտարարագրել է BMW X5 մակնիշի ավտոմեքենա՝ 7 մլն 100 հազար դրամ արժողությամբ, 17 հազար ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ, իսկ եկամուտները կազմել են 1 մլն 745 հազար դրամ։ 2013 թվականի վերջին Ուրիխանյանի ֆինանսական միջոցները կազմել են 11 հազար դոլար, 2013-ի ընթացքում նա որպես աշխատավարձ է ստացել 3 մլն 369 հազար դրամ եւ 23 հազար դոլար՝ որպես այլ եկամուտ, որի աղբյուրը նշված չէ։

2014 թվականի հայտարարագրում նշված է, որ նա օտարել է JEEP CHEROKEE մակնիշի ավտոմեքենա՝ 90 հազար, եւ BMW X5՝ 50 հազար դրամով, ինչն այս մակնիշի մեքենաների համար չափազանց ցածր գին է։ 2014 թվականի վերջին Ուրիխանյանը հայտարարագրել է 0 ֆինանսական միջոցներ, այդ տարի նա որպես աշխատավարձ ստացել է 4 մլն 801 հազար դրամ, 35 հազար դոլար՝ որպես փոխառություն, եւ վաճառված մեքենաների գումարները՝ 90 եւ 50 հազար դրամ։ 2015 թվականին նա որեւէ շարժական կամ անշարժ գույք, ֆինանսական միջոցներ չի հայտարարագրել։ Այդ տարի նա ստացել է 6 մլն 702 հազար դրամ աշխատավարձ եւ 15 հազար դոլար փոխառություն՝ վարկ։

2017 թվականին Ուրիխանյանը կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Ծառուկյան դաշինքի» ցուցակով։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ուրիխանյանը 2017-ին 10 մլն դրամով օտարել է բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը, որի մասին նախկինում ներկայացրած հայտարարագրերում ոչինչ չի եղել նշված։ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու դրությամբ Ուրիխանյանի եկամուտները կազմել են 16 մլն 603 հազար դրամ։ 2017-ի տարեկան հայտարարագիրն ամբողջությամբ կրկնում է պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած հայտարարագրի տվյալները։ 2018-ի տարեկան հայտարարագրում Ուրիխանյանի եկամուտները կազմել են 7 մլն 556 հազար դրամ, այդ տարի նա որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ 2019-ի տարեկան հայտարարագրում, երբ Ուրիխանյանն ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր էր՝ ընտրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում։ Ուրիխանյանի բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 2 մլն 981 հազար, տարվա վերջին՝ 1 մլն 442 հազար դրամ։ Տարեվերջին Ուրիխանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 800 հազար դրամ։ 2019-ի ընթացքում նա Ազգային ժողովից ստացել է 8 մլն 914 հազար դրամ աշխատավարձ, ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 981 հազար դրամ՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ (տեսակը չի նշվում), եւ 35 հազար դոլար վարկ՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից։ 2020 թվականի վերջին Ուրիխանյանի բանկային հաշիվներին առկա է եղել 1 մլն 629 հազար դրամ գումար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 7 մլն 500 հազար դրամ։ 2020-ի ընթացքում նա ԱԺ-ից ստացել է 7 մլն 641 հազար դրամ աշխատավարձ եւ 2 մլն 715 հազար դրամ՝ ֆինանսների նախարարությունից։

2021 թվականին Ուրիխանյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք՝ հողամաս, 3 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա, հողին ամրակայված 3 այլ անշարժ գույք՝ բոլորը բաժնային սեփականության իրավունքով։ 2021-ին Ուրիխանյանը հայտարարագրել է նաեւ 2007 թվականի արտադրության Hummer մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին։ Պատգամավորական գործունեության ավարտին, ըստ հայտարարագրի, Ուրիխանյանի բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 1 մլն 460 հազար, կանխիկ գումարը՝ 4 մլն 200 հազար դրամ, եկամուտները՝ 4 մլն 746 հազար դրամ։ Թե երբ եւ ինչ չափի միջոց է Ուրիխանյանը ենթադրաբար թաքցրել, դեռեւս չի հայտնվում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԼավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
Ամենադիտված