Հայտնի է` որ ֆուտբոլային ակումբի երկրպագուն է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը «Սաութհեմփթոնի» երկրպագու է։ Այս մասին է վկայում 42-ամյա քաղաքական գործչի՝ 2020 թվականի նոյեմբերին Twitter-ում նրա խանդավառ գրառումը թիմի՝ ութ մեկնարկային խաղերից հետո Պրեմիեր լիգայում գլխավոր տեղը գրավելուց հետո։ «32 տարի պահանջվեց, բայց սպասելն արժեր: Հուսանք, որ ամեն ինչ այդպես կմնա որքան հնարավոր է երկար»,- գրել էր Սունակը:
Այս տարվա օգոստոսին Սունակն ասել էր, որ կցանկանար դառնալ «Սաութհեմփթոնի» մարզիչ, եթե քաղաքականություն չմտներ։
«Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայում 16-րդն է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)