Զելենսկին Ռիշի Սունակին հրավիրել է Ուկրաինա
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի օրը զրուցել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ և նրան հրավիրել այցելել Ուկրաինա։ «Ես խոսել եմ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ: Վարչապետին հրավիրել եմ այցելել Ուկրաինա»,- ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Երեքշաբթի օրը Սունակին Բուքինգհեմյան պալատում ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, որը նրան հանձնարարել է կառավարություն կազմել։
Սունակը վարչապետի պաշտոնը ստանձնեց երկուշաբթի օրը պահպանողականների նոր առաջնորդ հռչակվելու հիման վրա։ Դաունինգ Սթրիթում նա փոխարինեց Լիզ Թրասին, ով հոկտեմբերի 20-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իր տնտեսական քաղաքականության ձախողումից և իշխող Պահպանողական կուսակցության գործընկերների աճող դժգոհությունից հետո: