Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ նիստին ընդդիմադիր որոշ պատգամավորների մասնակցությանը
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու մասին հարցին:
«Բա ինչ պետք է անեի՞ն: Ասում էի չէ՞, որ վերադառնալու են: Մնային դուրսը ի՞նչ անեին: Բայց որ վերադարձել են ու տիեզերական օդի աղտոտման մասին նախագծին դեմ են քվեարկում, անկեղծ ասած, անհասկանալի է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական ժամանակ Ազգային ժողովի նիստերը բոյկոտելուց հետո հոկտեմբերի 25-ին մասնակցել են ԱԺ հայտարարությունների ժամին.
ընդդիմադիր պատգամավորները հանդես էին եկել ելույթներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտներում իշխանության գործողությունները քննադատելով:
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մասնակցել են նախագծերի քվեարկությանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)