Տոկաեւն արդիականացնում է բանակը հանուն Ղազախստանի ամբողջականության ապահովման
ԱշխարհՂազախստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւը խոստացել Է առաջիկա տարիներին անցկացնել բանակի եւ ուժային բլոկի համակողմանի արդիականացնում: Այդ մասին նա հայտարարել Է, ներկայացնելով նախընտրական ծրագիրը:
«Աննախադեպ արտաքին մարտահրավերների պայմաններում մեզ հարկավոր Է ապահովել երկրի պետական ինքնիշխանության եւ ամբողջականության անսասանությունը: Դա մեր պարտքն Է եւ սուրբ պարտականությունն անցյալ եւ ապագա սերունդների առջեւ: Դրա համար մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք բանակի եւ ամբողջ ուժային բլոկի համակողմանի արդիականացմանը»,-ասել Է նա:
Նա հաստիացրել Է, որ «զինվորականները կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով»:
«Կբարձրացնենք զինվորական ծառայության հեղինակությունը եւ զինծառայողների կարգավիճակը, կամրապնդենք մեր բանակի իմիջը: Զինծառայողները կդառնան հայրենասիրության խորհրդանիշ: Միջոցներ կձեռնարկվեն պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման, տարածքային պաշտպանության ամրապնդման, ռազմական կրթության որակի եւ զորքերի կարգավորվածության բարելավման համար»,-ասել Է Տոկաեւը:
Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: