Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Առանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն «Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել է Ֆարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են 766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայում Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից 

Վերջին փամփուշտն ինձ համար եմ պահում. 33 տարեկանում զոհված Արորիկը հատուկջոկատային էր, 44-օրյայի մասնակից

Հասարակություն

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ իր ձեռքով փորած խրամատում զոհվել է հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը։ Վերջինս դիրքի ավագն էր. ժամկետայիններին ասել է պատսպարվեք, իսկ ինքը միայնակ մի քանի ժամ կռիվ տվել թշնամու՝ անհամեմատ մեծաթիվ ուժերի դեմ։

«Մոր հետ վերջին անգամ որ խոսել է, ասել է՝ Աստծո կամոք այս անգամ որ գամ, ամուսնանալու եմ։ Հրամանատարն էլ քառասունքին որ եկավ, նույն բանն ասաց։ Փաստորեն Արորիկն ասել էր՝ 10 օրով արձակուրդ կտա՚՞ք, գնամ նշանվեմ, հրամանատարն էլ ասել էր՝ ոչ թե 10 օր, այլ մի ամիս կտամ, մենակ թե գործերն ավարտենք, նոր։ Նոր դիրք էին սարքում... էնպես ստացվեց, որ իր ձեռքով սարքած դիրքում էլ զոհվեց...»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արորիկի քեռին՝ Մուրադ Խամոյանը։

Արորիկը 33 տարեկան էր, զինվորական կյանքով էր ապրում 2011 թվականից։ Չնայած ոչ այդքան երկար զինվորական կենսագրությանը, Արորիկը հարուստ ճանապարհ է անցել և նրա խիզախությունն աննկատ չի մնացել հրամանատարության կողմից։

«Լավ հետախույզ էր, քանի հատ պատվոգիր ունի. վերջինը մի քանի օր առաջ են ուղարկել։ Որ Ագրարայինն ավարտեց, լեյտենանտի կոչում տվեցին։ Շուտով պիտի ավագ լեյտենանտ ստանար... Անեզր, անսահման սիրում էր Հայրենիքը, ազգային երգը, պարը... Կադրերը կան, թե ոնց է յարխուշտա զարկում, քոչարի պարում...»,-ասում է քեռին։

Առաջին դասարանից Արորիկը «Ծովասար» երգի պարի համույթ է հաճախել։ Որտեղ կար ազգայինը, այնտեղ նաև ինքն էր։
Ծառայության հետ կապված ոչինչ Արորիկը չէր պատմում ոչ տանը, ոչ բարեկամներին։ Քեռին ասում է՝ այդ առումով չխոսկան էր վերին աստիճանի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով Շուշիից վերջինը դուրս եկածների թվում, համեստորեն լռում էր նաև այդ ամբողջ ընթացքում գլխով անցածի մասին։ Վերջին օրերին միայն Շուշիից մի անգամ զանգել է մորը, ասել՝ ես լավ եմ ու անջատել։

«Անցած ամառն էր՝ ծիրան էինք քաղում, ասացի՝ Արորիկ, բա որ գերի ընկնեիր, ո՞նց էր լինելու, ասաց՝ քեռի, դու այդպիսի՞ կարծիք ունես իմ մասին։ Վերջին փամփուշտը միշտ ինձ համար կպահեմ. ես թուրքին գերի ընկնողը չեմ, ինձ կպայթեցնեմ, բայց գերի չեմ ընկնի»,-հիշում է քեռին ու ավելացնում՝ պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մի անգամ քանի ժամով է եկել Երևան, մասնակցել իր հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հուղարկավորությանն ու հետ գնացել։

Հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ ներքին Շորժայի հատվածում։ Նրա մարմինը գտել են միայն հոկտեմբերի 7-ին։ Այդ ամբողջ ընթացքում ծնողները հույսը չէին կորցնում, որ Արորիկը ողջ է։

«Էլ դիահերձարան չի մնացել, որ չգնանք։ Մայրն էլ մինչև ամսի 7-ը եկեղեցիներից տուն չէր գալիս։ Հիմա էլ ասում է՝ թող գոնե ես լինեմ վերջին սևազգեստ մայրը...»,-պատմում է 33 տարեկանում նահատակված Արորիկ Հովհաննիսյանի քեռին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԼավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
Ամենադիտված