Նույնականացված ու փորձաքննությունների արդյունքներն ամփոփված ունենք 201 դի, չնույնականացված մարմիններ չունենք. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
Նույնականացված ու փորձաքննությունների արդյունքներն ամփոփված ունենք 201 դի, որոնք արդեն հուղարկավորվել են, չնույնականացված մարմիններ չունենք։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ հիվանդանոցներում կան շարունակական բուժում ստացող զինծառայողներ.
«Բոլորի առողջական վիճակը բավարար է, ապաքինման ընթացք ունեն։ Բայց առաջիկա 5-6 ամիսների ընթացքում վիրավորները բուժօգնության կարիք դեռ կունենան»,-հավելեց նա:
Անահիտ Ավանեսյանը նաև ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո կան նույնականացված մարմիններ, սակայն ծնողները հրաժարվում են մարմինները հուղարկավորել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)