Սոբչակը շորթման գործով կասկածյալ է դարձել
ԱյլԼրագրող Քսենյա Սոբչակը շորթման գործով կասկածյալ է դարձել, հայտնում է RT-ն Telegram-յան ալիքում՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ իրավիճակին ծանոթ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ Սոբչակը Լիտվա է մեկնել Բելառուսի տարածքով, և մինչև վերջին պահը բոլորը կարծում էին, որ նա թռչում է Թուրքիա. հենց այնտեղ է նա գնել իր այսօրվա տոմսը։
«Սոբչակը անցնում է շորթման գործով որպես կասկածյալ»,- ասվում է RT-ի հաղորդագրության մեջ։ «ՌԻԱ Նովոստի»-ն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չունի։