Ամերիկացին սպիտակեցնող միջոց է լցրել գործընկերոջ ըմպելիքի մեջ, քանի որ նրա հետ դժվար է եղել աշխատելը
Տղամարդը ձերբակալվել է գործընկերոջ բաժակի մեջ սպիտակեցնող միջոց ավելացնելու համար, գրում է Mirror-ը։ Ամերիկացու խոսքով՝ իր համար շատ դժվար է եղել աշխատել գործընկերոջ հետ:
Խանութի աշխատակից Ջերոմ Էլիսը ձերբակալվել է թունավորման և սպանության փորձի կասկածանքով։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ամերիկացին սպիտակեցնող միջոց է ավելացրել իր գործընկերոջ բաժակի մեջ, ում հետ վիճաբանել էր նախորդ օրը։ Սկզբում տղամարդը հերքել է առաջադրված մեղադրանքը, սակայն ապացույցների ճնշման տակ խոստովանել է իր արարքը։
Ջերոմը սպաներին ասել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել գործընկերոջից, որի հետ հնարավոր չէ աշխատել: Չնայած այն հանգամանքին, որ սպիտակեցնող նյութը կաուստիկ նյութ է, որը կարող է այրել մարդու հյուսվածքներն ու օրգանները, Էլիսի զոհը չի տուժել։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է։ Այն մասին, թե ինչ պատիժ է սպառնում ամերիկացուն, չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)