Կիևում իրանական անօդաչուի հարվածի հետևանքով Ուկրաինայի ԶՈւ շարքերում կռվող ադրբեջանցի է սպանվել
ԱշխարհԿիեւում սպանվել է ադրբեջանցի Ալի Հասան օղլի Սաֆարովը, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։ Այս մասին հայտնում է «Военный осведомитель» Telegram-ալիքը։
«Կիեւին «Գերան-2» կամիկաձե-անօդաչուների հարվածների հետեւանքով ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվող ադրբեջանցի Ալի Հասան օղլի Սաֆարովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերում ակտիվիստները։ Դատելով մահախոսականների ամսաթվերից՝ Ալի Հասանը մահացել է հոկտեմբերի 17-18-ը, հենց այդ ժամանակ է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա իրանական կամիկաձե-անօդաչուների զանգվածային հարձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։