Չի կարելի թույլ տալ, որ ահաբեկչական կազմակերպությունները պատանդառեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը․ Էրդողան
ԱշխարհՉի կարելի թույլ տալ, որ ահաբեկչական կազմակերպությունները պատանդառեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության եւ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցը։ Այս մասին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանը Քրիսթերսոնին շնորհավորել է Շվեդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։
Էրդողանը նշել է, որ ուրախ կլինի նրան հյուրընկալել Անկարայում։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է զարգացնել բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։ Նա նշել է, որ ընդհանուր շահերից է բխում թույլ չտալը, որ «ահաբեկչական կազմակերպությունները պատանդառեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության եւ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցը»։