ԱՄՆ-ն Պուտինին զգուշացրել է Ուկրաինային միջուկային հարվածի հետևանքների մասին
Աշխարհ
Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի վրա միջուկային հարձակման դեպքում հետևանքների մասին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Մենք դա շատ պարզ և անմիջականորեն հայտնել ենք ռուսներին, այդ թվում՝ նախագահ Պուտինին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաճախ է ուրիշներին վերագրում վարքագծի այնպիսի մոդել, որն ինքն է կիրառում։ Նման հռետորաբանությունն անպատասխանատու է։
Բացի այդ, Բլինկենը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն