Գվինեա-Բիսաուի նախագահը Զելենսկուն է փոխանցել Պուտինի ուղերձը
Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն է փոխանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին պատրաստ լինելու մասին։ Համատեղ մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակվել է ուկրաինական պետության ղեկավարի Telegram-յան ալիքում։
«Երեկ ես Ռուսաստանում էի, հանդիպեցի նախագահ Պուտինին, ով խնդրեց ձեզ ուղերձ տալ, խոսել ձեզ հետ։ Նա ինձ ասաց, որ պատրաստ է բանակցել նախագահ Զելենսկու հետ»,- ասել է Գվինեա-Բիսաուի նախագահը:
Նա հավելել է, որ իրեն տեսնում է որպես «իմպուլսների կրող»՝ բարելավելու Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները։
Գվինեա-Բիսաուի առաջնորդը նշել է, որ Աֆրիկան կարող է ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու համար, դա եղել է Մոսկվա և Կիև իր այցի նպատակներից մեկը։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում