Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից Binance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասին Համաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա Սահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով Ծանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակ Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավոր Վեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը 

ՊՆ-ն կմեկնարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը․ Սուրեն Պապիկյանը մանրամասներ ներկայացրեց

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը։

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինելու է իր հայեցողությամբ։ Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար»,- նշեց Պապիկյանը։

Միաժամանակ, պաշտպանության նախարարի խոսքով, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում և զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը։

«Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմանում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում է ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը ավարտվում է 2023 թվականի հունվարին»,- նշեց Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ասաց, որ այս նախագիծը բանակում բարեփոխումների փաթեթի մի մասն է։

«Ժամկետային զինծառայության անցած զինվորները 6 ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության՝ ծառայեն, աշխատավարձ ստանան, այն պայմանով, որ իրենք արդեն պայմանագրային զինծառայող կդառնան և իրենց պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի։ Նրանք էլի կանցնեն ատեստավորում ներկայումս գործարկվող կանոնով։ Այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո կրկնապատկված դրույքներով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումները Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը
Ամենադիտված