Այս տարվա 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները 42,5 միլիարդ դրամով ավել են․ ՊԵԿ նախագահ
ՏնտեսությունԱյս տարվա առաջին 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները կազմում են 378,9 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42,5 միլիարդ դրամով կամ 12,6 տոկոսով: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը։ Հիմնականում, ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրին: Եկամտային հարկի վերադարձի ցուցանիշն առաջին 9 ամիսների տվյալներով 30,4 միլիարդ դրամ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 67,7 տոկոսով»,- ասաց Բադասյանը: