Թայրա Բենքսը լուսանկարվել է Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի ապրանքանիշի համար
Լուսանկարներ
Թայրա Բենքսը նկարահանվել է Skims ապրանքանիշի գովազդային արշավում և խոստովանել, որ ընդունում է իր մարմինը այնպիսին, ինչպիսին կա 50 տարեկանում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Քիմ Քարդաշյանի գովազդային ապրանքանիշի նկարահանումները զուգահեռ են անցել «Քարդաշյաններ» շոուի նկարահանումներին։ Նոր դրվագում ցուցադրվել է Քարդաշյանի և Բենքսի զրույցը։ «Այն, ինչ ես սիրում եմ ձեր Skims ապրանքանիշի մեջ, այն է, որ այն նախատեսված է ցանկացած մարմնի համար, և այդ իսկ պատճառով՝ ես հպարտ եմ այս մարմնի համար: Ահա թե ինչպիսին եմ ես այսօր»,- ասել է սուպերմոդելը։
Քիմ Քարդաշյանն իր հերթին ասել է. «Ես Թայրային ճանաչում եմ շատ վաղուց։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, ուստի մենք անկեղծորեն խոսեցինք, և նա իմացավ, թե ինչ ապրանքանիշ է, ինչու ես բացեցի այս ապրանքանիշը, և մենք խոսեցինք նաև կանանց աջակցելու մասին»:
Բացի Թայրա Բենքսից՝ նկարահանումներին մասնակցել են Հայդի Քլումը, Ալեսանդրա Ամբրոսիոն և Քենդիս Սվեյնփոլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)