Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայում հանդիպել է «Եվրատեսիլ 2022»-ի հաղթողների հետ
Լուսանկարներ
Դերասան, մարզիկ և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը հանդիպել է ուկրաինական Kalush Orchestra խմբի անդամների հետ, ովքեր հաղթել են այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Այս մասին Շվարցենեգերը հայտնել է Instagram-ի իր էջում։
«Սա ֆանտաստիկ հանդիպում էր Kalush Orchestra-ի հետ՝ «Եվրատեսիլի» հաղթողը Ուկրաինայից: Դուք ինձ ոգեշնչում եք»,- գրել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետը։
Kalush Orchestra-ի ղեկավար Օլեգ Պսյուկի խոսքով՝ Շվարցենեգերը իրենց դիմավորել է ընտանի ավանակի հետ։ Բացի այդ, արտիստները նրա հետ զրուցել են Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն հայտնել աջակցության համար։ «Հաճելի էր հանդիպել նման լեգենդի հետ, կարող եմ ասել, որ ես մեծացել եմ նրա մասնակցությամբ ֆիլմեր դիտելով», - Instagram-ում գրել է խմբի անդամ Փսյուկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)