Պուտինի առաջիկա ելույթը կվերընթերցվի ու կվերլուծվի. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա ելույթը «Վալդայ» քննարկման ակումբում պետք է լրջորեն ուսումնասիրվի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Դա այսօրվա գլխավոր իրադարձությունն է, որը, հավանաբար, հետո կվերլուծվի, դրա բովանդակությունը պետք է ուսումնասիրել, կարդալ և վերընթերցել»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հետ հակամարտությունը կարգավորելու համար բանակցությունների հարցում, իսկ ուկրաինական կողմի մերժումը պայմանավորված է ԱՄՆ քաղաքականությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն