Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից Binance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասին Համաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա Սահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով Ծանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակ Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավոր Վեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը 

ԱԱԾ նախկին տնօրենն ուշագրավ փաստեր է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասով

Քաղաքական

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տեղեկացնում է.

«Որոշված է: Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին: Գիրքը կազմված է լինելու երեք բաժնից: Առաջինում միության գործունեության մասին հրապարակումներն են, երկրորդ մասը կազմում է «Անտեսանելի ճակատի մարտիկները» գլուխը, երրորդում զետեղվելու են  միության հիմնադիրների, խորհրդի անդամների հուշերը:

Այսօրվանից գիրքն իր առանձին էջերով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը: Ու քանի  որ այսօր հոկտեմբերի 27-ն է` հայոց նորօրյա պատմության մեջ իր դաժան հետքը թողած տարեթիվը, որոշեցինք գրքի հանրային ներկայացումը սկսել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ հուշերից ստորև բերվելիք հատվածով:

«Հոկտեմբերի 27». փաստարկված նկատառումներ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ  հայտնի ոճրագործությունը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում էր ՀՀ զինվորական դատախազության վարույթում։ Ձևավորված քննչական խմբի կազմ գործուղվեց նաև  մեր քննչականի հատկապես կարևորագույն գործերով քննիչներից, ով իր հմտությամբ, փորձառությամբ, օպերատիվ աշխատանքի նրբություններին ծանոթ լինելով` անմիջապես ակտիվ ներգրավվեց և մասնակցություն ունեցավ գործի քննությանը։ Այդ ժամանակահատվածում ակնհայտ էր, որ ծառայությունը գործում էր խիստ լարված, հանցագործությունը բացահայտելու համար քննիչներին օժանդակելու, նրանց հանձնարարություններն արդյունավետ կատարելու նպատակադրվածությամբ։ Հետաքրքիր է, որ առ այսօր այդ քրեական գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվում է: Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե ի՛բր, հանցագործության պատվիրատուների մասով նոր տվյալներ են ստացվել և լինելու են բացահայտումներ, սակայն իմ կարծիքով նման հայտարարությունների հեղինակներն ավելի շուտ հետապնդում են քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, լարվածության մեջ նրանց պահելու, հանրության ոչ գիտակից մասի մոտ անհարկի կասկած կամ կեղծ համոզմունք ձևավորելու նպատակ։ Իսկ նման հետևության հանգելու համար բավարար է նշել հետևյալ էական փաստերը՝

  1. քննչական և օպերատիվ խումբն առաջին իսկ պահից փաստացի գտնվել է Գագիկ Ջհանգիրյանի ուղղակի վերահսկողության ներքո: Նա օժտված է եղել գործն ամբողջ ծավալով բացահայտելու բոլոր հնարավորություններով։ Գ. Ջհանգիրյանը ոչ միայն բարձրակարգ իրավաբան-գիտնական է, այլև ունի քննչական և դատախազական աշխատանքի ահռելի փորձառություն։ Բացի այդ՝ անձնապես կապ ունենալով Վազգեն Սարգսյանի ու նրա մերձավոր թիմի հետ` նա բնականաբար ունեցել է նաև անձնական շահագրգռություն սպանության պատվիրատուներին բացահայտելու համար, հետևաբար տրամաբանորեն բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները բանեցնելով` ջանք է դրել լրիվ ծավալով բացահայտման ուղղությամբ,
  2. քննչական խմբում հիմնականում ընդգրկված են եղել Գ. Ջհանգիրյանի բացարձակ վստահությունը վայելող քննիչներ, ովքեր և՛ս եռանդով աշխատել են հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար,
  3. նման հանցագործությունները հիմնականում բացահայտվում են տաք հետքերով, հատկապես, երբ հանցագործությունը կատարած անձինք բռնվում են նույն պահին և նրանց հետ սկսում են ակտիվ աշխատել օպերատիվ-քննչական խմբերը, դատախազները,
  4. կան ականատեսների, նրանց թվում՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի վկայությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել իր համաձայնությունն ուժային եղանակով վնասազերծել՝ սպանել ԱԺ ներխուժած ահաբեկիչներին,բառացի ասելով, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ամբողջ ծավալով գործը բացահայտել,
  5. ի վերջո փաստ է, որ 23 տարի ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում խմբի ղեկավար, հիմնական դերակատար, հետևաբար ամենաինֆորմացված անձ Նաիրի Հունանյանի կյանքը պահպանվել է և այսօր էլ շարունակում է պատիժը կրել։ Նրա և խմբի մյուս անդամների նկամամբ որևէ մեղմ, արտառոց վերաբերմունք չի դրսևորվել,
  6. եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ քաղաքական կամ որևէ այլ իրավիճակով պայմանավորված` քննիչներին այն ժամանակ չի հաջողվել բացահայտել հանցագործության պատվիրատուներին, նրանց խոչընդոտել են, ապա ինչո՞ւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո կամ այս չորս տարիների ընթացքում ի հայտ չեկավ որևէ լուրջ փաստարկ և համոզիչ նոր տվյալ, հեղափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնելով` ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը կամ նրա նախկին քննիչները չեն հայտարարում, որ գործի քննության ժամանակ ունեցել են խնդիրներ, ինչ-ինչ տվյալներ, սակայն իրենց խոչընդոտել են, թույլ չեն տվել ճշմարտությունը բացահայտել, ինչո՞ւ այս ընթացքում չօգնեցին քննության բացահայտմանը, եթե, իհարկե, ունեն փաստեր,
  7. հարկ է հաշվի առնել նաև, որ Վազգեն Սարգյանի եղբայր Արամ Սարգսյանը դեպքից անմիջապես հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո առ այսօր սերտ համագործակցության մեջ է գործող իշխանության հետ: Այսինքն` դեպքի եղելությունն առ այսօր պարզելու համար տիրապետել ու տիրապետում է բավարար լծակների:

Հետևաբար, եթե նույնիսկ այսուհետ ի հայտ գան նոր փաստեր, տվյալներ, վկայություններ, դրանք պետք է մանրամասն ստուգել ու նոր գնահատել, հանրայնացնել, քանի որ մեծ է այդ կերպ հաշվեհարդար տեսնելու, երկրում քաղաքական իրավիճակն էլ ավելի լարելու և ապակայունացնելու ռիսկը:

Ի դեպ, վերոնշյալ նկատառումներս չշահարկելու, այլ կերպ չմեկնաբանելու համար հարկ եմ համարում ընդգծել, որ...   (շարունակելի)»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումները Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ «Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը
Ամենադիտված